Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեկ անգամ ևս բացատրեմ

Մեկ անգամ ևս բացատրեմ
01.12.2024 | 16:29

Հանրային լսումներին մասնակցող արցախցին ԱԺ-ում հարց է ուղղում պաշտոնյային, ընդգծելով, որ Արցախի Գերագույն դատարանն իր որոշմամբ ամրագրել է Հայաստանի և Արցախի միասնական քաղաքացիությունը, որում հիմք է ընդունվել նաև 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը։

Ինչ է պատասխանում պաշտոնյան. թե բա այդ որոշումից հետո, այնուամենայնիվ, անկախացել են թե Հայաստանը և թե Արցախը, ընդ որում՝ այդպես էլ իբր անհասկանալի է եղել, թե ինչո՞ւ Հայաստանի անկախացմանը չի մասնակցել Արցախը, ասել կուզի՝ վերամիավորման որոշումից իբր դեռ այն ժամանակ են շեղվել։

Մեկ անգամ ևս բացատրեմ՝

1. 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ վերամիավորումը չէր դիտվել իբրև ավարտուն գործընթաց, այլ սկիզբն էր հռչակվել, և հենց այդ նկատառումով էլ վերջինիս 4-րդ կետով նախատեսվում էր ստեղծել «համատեղ հանձնաժողով (իր աշխատանքային ապարատով)` Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԳՈՐԾԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ գործնական քայլեր մշակելու համար»։ Այսինքն՝ ելակետ է ընդունվել այն, որ վերամիավորումը գործնական քայլերով դեռ պետք էր ավարտին հասցնել։

2. Վերամիավորման առանցքային նախապայմանը հենց անկախության հանրաքվեներն էին։ Ընդ որում, Արցախը անկախացել է այդ փուլում ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան։

3. Եթե համարում ենք, որ Արցախից բռնագաղթվածները ՀՀ քաղաքացի չեն, ապա պետք է նրանց անհապաղ մեկ հրամանագրով շնորհվեր ԽՄԲԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ (ինչը հստակ ամրագրված է «Քաղաքացիության մասին» օրենքի 15-րդ հոդվածով), ոչ թե առաջարկվեր դիմումներ գրել ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5668

Մեկնաբանություններ